783 դիտում
09:49 10-08-2022
ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքը նվազել է, ոլորտում անկում է գրանցվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պարծենում է Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճով՝ մոռանալով գյուղատնտեսության ոլորտի անկման ցուցանիշները: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 6 ամիսների արդյունքներով, նվազել է 5.5 տոկոսով` կազմելով 291 մլրդ 864.6 մլն դրամ, ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության եւ անասնաբուծության ոլորտում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր երկրում այս տարվա 6 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 351 մլրդ 570.6 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.4 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 119 մլրդ 510 մլն դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 8.8 տոկոսով: Մասնագետները տեւական ժամանակ բարձրաձայնում են` այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ո՛չ խորհրդատվությամբ է գյուղացուն օգնում, ո՛չ դիզվառելիքով եւ ո՛չ էլ սերմացուով: Կառավարությունը մեկ պարկ պարարտանյութի դիմաց վճարեց 9000 դրամ՝ մեծ բաժինը (14.000 դրամ) թողնելով գյուղացու ուսերին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1062 դիտում
10:17 03-03-2022
Գյուղատնտեսական արտադրանքը նվազել է. «Ժողովուրդ»
592 դիտում
14:37 10-11-2023
Ճապոնական շուկային հետաքրքիր կլինեն, մասնավորապես Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը. Դեսպանը՝ Քերոբյանին
1913 դիտում
10:00 06-09-2019
Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 7,4 % անկում, պակասել են նաև ցանքատարածությունները․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
457 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
433 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»