211652_close_icon

Ես ի՞նչ եմ արել, որ ինձ գնդակահարեն, ով արել է, թող վառեն էդ մարդուն. Պեմզաշենի գործով մեղադրյալ (Tert.am)

views-count2245 դիտում article-date 15:50 09-11-2023
Ես ի՞նչ եմ արել, որ ինձ գնդակահարեն, ով արել է, թող վառեն էդ մարդուն:

Այս մասին դատարանում Պեմզաշենում սպանված ընտանիքի գործով դատական նիստի ժամանակ ասաց գործով մեղադրյալ Արկադի Բարսեյանը:

«Ես համաձայն չեմ, որ մնամ կալանքի տակ: Ես ի՞նչի պիտի մնամ կալանքի տակ, որ ոչ մի բանից խաբար չեմ, ես ոչ մի բան չեմ արել, որ մի հատ էլ տուժողը ասում է, որ պիտի գնդակահարեք:

Կբացահայտվի, չեն գնդակահարի, կվառեն էն մարդուն, ով որ արել է, ով կապ ունի: Թող վառեն հրապարակում, ոչ թե գնդակահարեն: Բայց կբացահայտվի ամեն ինչը, ես վստահ եմ, որ կբացահայտվի, որովհետև ես ոչ մի կապ չունեմ:

Թե ի՞նչի են անունս տվել, խառնել էս ամեն ինչի հետ, ես չեմ կարա ասեմ, էդ էլ դատական ընթացքի ժամանակ կբացահայտվի:

Ես կյանքում չեմ ուզել ուրիշի արածի համար դատվեմ, ես ի՞նչ եմ արել, որ գնամ դատվեմ, ես էդ մարդկանց անգամ չեմ տեսել: Ես չգիտեմ էլ թե դեռ ինչքան պիտի նստեմ, սպասեմ մինչև ինձ բաց թողնեն:

Ով, որ արել է, պիտի պատասխան տա, պիտի վառեն էդ մարդուն: Ես ոչ մի բան չեմ արել: Ինձ խայտառակ են արել սաղ աշխարհով մեկ»,- ասաց մեղադրյալը:

Նշենք, որ Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով Վրույր և Արկադի Բարսեղյանները կշարունակեն մնալ կալանավորված։

Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշեց երեք ամսով երկարացնել Բարսեղյանների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետ:

Նմանատիպ նյութեր