211652_close_icon

Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության գործով մեղադրյալ Վրույրի կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. aravot.am

views-count13753 դիտում article-date 20:05 28-04-2025
Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում 31-ամյա կնոջ՝ Զարինե Մելիքսեթյանի եւ նրա երկու անչափահաս երեխաների՝ 8-ամյա Սարգիսի եւ 12-ամյա Կարինեի դաժան սպանության մեջ մեղադրվողներից մեկի՝ Վրույր Բարսեղյանի կինը՝ Ա․Մ․-ն հաղորդում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ այդ նույն սպանության մեջ մեղադրվող Արկադի Բարսեղյանի փաստաբանը Արկադիին ասել է, թե ինչու մինչև հիմա Վրույր Բարսեղյանի, այսինքն իր ամուսնու վիզը կտրել չի տվել։

Ավելին, Վրույր Բարսեղյանի կինը ոստիկանությանը տված իր հաղորդման մեջ նշել է, թե դատական նիստի ընդմիջման ժամանակ Արկադի Բարսեղյանը հրել է Վրույր Բարսեղյանին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Նշենք, որ այս գործով անցնող երկու մեղադրյալներն էլ՝ թե՛ Վրույր և թե՛ Արկադի Բարսեղյանները Նուբարաշեն քրեակատարողականի կալանավորներ են։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր