Եթե կապ ունի, թող գնդակահարեն․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ ««Եթե Հովիկ Աբրահամյանը մարտի 1-ի հետ կապ ունի, թող հենց հրապարակում գնդակահարեն, նույնն էլ Աբրահամյանը կհամաձայնի, ինչպես Ծառուկյանն է ասում՝ թող գնդակահարեն»: Այսպես է Գագիկ Ծառուկյանը պատասխանել լրագրողների հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանին ու եղբորը պատկանող տարածքներում խուզարկությունների ու Մարտի 1-ի գործին նրանց մասնակցության մասին:
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի ու նրա մեղավորության մասին խոսելիս` Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ոչինչ չի կարող ասել, դա քննչական մարմիններին է պետք հարցնել, հետո նոր իրեն:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 7-ին, համաժողով է հրավիրել «Փարավոն» համալիրում:
Նախքան համաժողովը սկսելը, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է լրագրողների հարցերին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]