955 դիտում
15:38 08-11-2023
ՀՌՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նոյեմբերի 8-ին ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունեին և Բորիանա Աբերգին: Հանդիպմանը մասնակցում էին Հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը և կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչներ:
Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՌՀ նախագահը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան, կարևորել Հանձնաժողովի ու ԵԽ համագործակցության ամրապնդումն ու խորացումը:
Ներկայացրել է Հանձնաժողովի կազմը, ձևավարման կարգը, լիազորությունները: Տ. Հակոբյանն ընդգծել է, որ Կարգավորող պետական մարմնի կողմից որդեգրած բարեփոխումների օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում ատելության խոսքի, բռնության կոչերի դեմ պայքարը, համացանցային տիրույթի տեսալսողական բովանդակության կանոնակարգումը, որտեղ, եվրոպական գործընկերները, վստահաբար, կարող են իրենց կարևոր մասնակցությունն ունենալ: Հայկական կողմը պատասխանել է համազեկուցողների հարցերին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրության տիրույթում գտնվող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
976 դիտում
18:09 08-11-2023
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
1261 դիտում
21:34 10-06-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
1719 դիտում
22:12 22-11-2016
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք