211652_close_icon
views-count42560 դիտում article-date 10:25 07-11-2023

Ծնունդդ շնորհավո´ր, ՀՀ ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր՝ Արամ Հովհաննիսյան

Այսօր՝ նոյոեբերի 7-ին ՀՀ ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի ծննդյան օրն է:

ՀՀ ոստիկանապետը համարվում է իրավապահ համակարգի հնաբնակներից, բարձր է գնահատվում առաջին հերթին նրա մարդկային հատկանիշները՝ ոչ միայն համակարգում, այլ նաև քաղաքացիների շրջանում:

Նա մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին` լինելով առաջնագծերում, և այդ պատերազմների ժամանակ մի քանի անգամ վիրավորումներ է ստացել, սակայն, ապաքինումը կիսատ թողնելով, նորից միացել է իր գործընկերներին պատերազմների թեժ օրերին` վիրավոր լինելով, զինակից ընկերների հետ շարունակել է պաշտպանել սահմանները:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐԱՄ ԿԱՌԼԵՆԻ
 
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ (ԿՈԼԵԳԻԱ) ԱՆԴԱՄ

Ծնվել է 1966 թ. նոյեմբերի 7-ին, Արտաշատ քաղաքում: 
1993թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 
1985-1987 թթ. ծառայել է զինված ուժերում: 
1990-1991 թթ. Արտաշատի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ: 
1991թ. ազատվել ՆԳ մարմիններում ծառայությունից: 
1993-2000թթ. Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:
 
2000-2002 թթ. Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր։  
2002-2007 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։
2007-2008 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ: 
2008-2012 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ:
2012-2014 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ:
2014-2016 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ:
2016-2018 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ:
2018-2019 թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:


2019-2020 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:

2020-2023 թթ. ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ: Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թ. հունվարի 9-ի որոշմամբ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:
Պարգևատրվել է՝
ԼՂՀ Նախագահի հրամանագրով. 2002 թ. Մարտական ծառայության մեդալով:
ՀՀ Նախագահի հրամանագրերով. 2010 թ. Մարտական ծառայության մեդալով, 2016 թ. «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով:
Ամուսնացած է, ունի երեք որդի:

Նմանատիպ նյութեր