Երևանի շուրջ 40 փողոցներում որոշակի ժամերի կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածության զանգված ունեցող բեռնատարների երթևեկությունը
Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում առաջիկայում Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը առավելագույնը 2.5 տոննա բեռնվածության զանգված ունեցող բեռնատարների համար:
Սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն:
Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում շուտով շահագործման կհանձնվի ավտոբուսի համար առանձնացված հերթական գիծը՝ Հերացի փողոցում:
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Աճառյան փողոցում: Աշխատանքների հաջորդ կանգառը՝ Թումանյան փողոցն է:Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ շաբաթ և կիրակի օրերին նախատեսվում է սահմանափակել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Գործադիրը շուրջ 620 մլն դրամ է հատկացրել Երևանի մետրոպոլիտենին: Ծրագրի շրջանակում կփոխարինվի 32 անվազույգ և 4 կմ ռելս:
Երևանի ավտոբուսային պարկը կհամալրվի ևս 170 նոր ու ժամանակակից ավտոբուսներով:
Մայրաքաղաքում մեկնարկում է ճանապարհների ընթացիկ սպասարկման պիլոտային ծրագիրը: Նախագիծը կիրականացվի Ավանի 5՝ 13 կմ երկարությամբ և Նոր Նորքի 12՝ 21 կմ երկարությամբ քաղաքային նշանակության փողոցներում:
Երևանի քաղաքապետարան