211652_close_icon
views-count5105 դիտում article-date 20:40 03-10-2018

Երևանի մի շարք փողոցներում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ երթևեկությունը կարգելվի

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ,նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 5-ը, ժամը 1:30 /2 ժամով/ արգելվելու է երթևեկությունը Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտան՝ Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան-Կորյունի փողոցների խաչմերուկ, Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին, Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ, Ամիրյան փողոցը, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողատա-Խանջյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Բուզանդի փողոցի խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ:

Նմանատիպ նյութեր