211652_close_icon

«Վեոլիա ջրին» ուզում էինք թույլ տալ՝ վարձավճարները բյուջե վճարելու փոխարեն ներդրումներ անել. Ավինյան

views-count1243 դիտում article-date 10:28 06-11-2023
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ մի քանի օր առաջ քննարկում ունեցանք, որ «Վեոլիա ջրին» միգուցե հնարավորություն տանք այն գումարները, որոնք ուղղվում են պետբյուջե վարձավճարի տեսքով, ներդրումային ծրագրեր իրականացնել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով նաեւ հետաքրքրվեց, թե ով է տեղյակ այդ նախագծից:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ այդ նախագիծը չի ընդունվել, բայց «Վեոլիա ջրի» տնօրենը 15 օր առաջ մեր խոսակցության ընթացքում ներկայացրեց, որ զգալի պարտադիր աշխատանքների ծավալ է ներդրվելու Երեւան քաղաքում:

Ավինյանն արձագանքեց. «Մենք շուտով համալիր քննարկում ենք ունենալու այս ենթակառուցվածքների վերականգնման եւ խնդիրների վերաբերյալ, եւ պլանավորելու ենք հետագա ծրագրերը, բայց այնուամենայնիվ, նման նախաձեռնություն կա ՀԾԿ հանձնաժողովի կողմից: Ճշտենք, որպեսզի հասկանանք եւ ըստ այդմ պլանավորենք»:

Նմանատիպ նյութեր