211652_close_icon
views-count43870 դիտում article-date 00:05 13-01-2019

Տավուշի մարզում հրշեջներն ու գյուղացիները 2 ժամ պայքարում են անտառի հարևանությամբ բռնկված կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարները և Կիրանց գյուղի բնակիչները գյուղապետ Շահինյանի գլխավորությամբ պայքարում են անտառի հարևանությամբ խոտածածկ տարածքում ծագած խոշոր հրդեհի դեմ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 2 մարտական հաշվարկ: Կրակը տեսանելի է անգամ ճանապարհից: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մարման աշխատանքներն ավարտելուց և մի շարք փորձաքննություններ իրականացնելուց հետո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր