211652_close_icon

Էրդողանը «հիասթափվել է» Եվրամիությունից

views-count1447 դիտում article-date 19:02 04-11-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան հիասթափվել է ԵՄ-ից՝ նրա «անհետևողական ու տարօրինակ» քայլերի պատճառով, հայտնել է Hürriyet-ը։ 

Պաղեստինի ժողովրդի իրավունքների «պաշտպանի» դերը ստանձնած ու «մարդասիրական» կեցվածք ընդունած  Էրդողանը նշել է, մասնավորապես, որ ԵՄ մոտեցումը իսրայելապաղեստինյան հակամարտությունում արդար չէ։

«ԵՄ այս ընթացքում շատ տարօրինակ ու անհետևողական դերակատարում ստանձնեց․ չառաջարկեց, չկարողացավ առաջարկել արդարամիտ մոտեցում»,- ասել է Էրդողանը՝ հավելելով՝ Թուրքիայի վստահությունը ԵՄ նկատմամբ խաթարվել է։

Նմանատիպ նյութեր