«Մանչեսթեր Յունայթեդը» հիասթափվել է Չինաստանի պայմաններից
«Մանչեսթեր Յունայթեդը» հիասթափված է Չինաստանում մարզումների պայմաններից և մտադիր է առաջիկա տարիներին այլևս այնտեղ նախապատրաստական փուլեր չանցկացնել:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը եղանակային պայմանների պատճառով չեղյալ համարվեց:
Մրցաշրջանի նախապատրաստական փուլի հաջորդ հնարավոր վայր կարող են լինել Հարավային Աֆրիկան և ԱՄՆ-ը: Այս հարցում վերջին խոսքը պատկանում է Ժոզե Մոուրինյոյին: