211652_close_icon
views-count56537 դիտում article-date 12:38 04-11-2023

Գիշերային հետապնդում՝ Երևանի կենտրոնում. պարեկները հետապնդել ու բռնել են հոսթելից տարբեր իրեր, այդ թվում՝ եվրո գումարներ գողացողներին. քրեական հետախույզներն էլ հայտնաբերել են գողոնի մի մասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարարությունում ՀՀ Ոստիկանության օպերատիվ խորհրդակցության ժամանակ, որը վարել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանը բազմաթիվ հանձնրարարականներից բացի տվել է նաև, որ գիշերաին ծառայության ընթացքում պետք է էլ ավելի աչալուրջ լինեն ոչ միայն քրեական հետախուզության օպերլիազորներն ու համայնքային ոստիկանները, այլ նաև պարեկները, քանի որ վերլուծությունը ցույց է տալիս, որ գողը կամ գողերը հիմանակում գիշերային ժամերին են իրենց սև գործ անում, այդ թվում՝ կողոպուտներ և գողություններ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր նոյեմբերի 4-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 28-ամյա օտարեկրացի մի քաղաքացուց, ով հայտնել է, որ ժամը 03:50-ի սահմաններում 2 հոգի հոսթելից գողություններ են կատարել, ապա դիմել փախուստի և ինքը հետապնդել է նրանց, սակայն, քանի որ տեղանքին այնքան էլ ծանոթ չէ, չի հաջողվել նրանց բռնել:

Օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Տաթևիկ Պարոնյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր հետախուզական և ստուգողական աշխատանքներ են կատարել Սարյան փողոցի ողջ հատվածում, իսկ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հերթապահ խումբն էլ ավագ օպերլիազոր Հայրապետյանի գլխավորությամբ նշված հասցե են ժամանում Լեոի փողոցից, քանի որ ահազանգողը չէր կարողացել հստակ հայտնել, թե որ ուղղությամբ են կողոպտիչները դիմել փախուստի: 

Կարճ ժամանակում պարեկներ Տ. Պարոնյանն ու Հ. Հովհաննիսյանը 2 կասկածելի քաղաքացու են նկատում, ովքեր տեսնելով պարեկներին դիմում են փախուստի, սակայն պարեկներին հաջողվում է հետապնդել նրանց և «փռել ասֆալտին», ապա լրացուցիչ ժամանած ուժերը այդ 2 անձին տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով նրանք են Երևանի բնակիչ 18-ամյա Ժորա Հ.-ն և Կոտայքի մարզում հաշվառված 22-ամյա Սարգիս Ս.-ն: 

Պարեկներն ու ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հայտնաբերում են նաև հոսթելից գողացված որոշ իրեր, այդ թվում գումար եվրոյի տեսքով:

Նշված անձնք ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ունեն կասկածներ, որ նշված անձինք ևս նմանատիպ մի քանի կողոպուտի հեղինակ են, որոնք նրանց կողմից հիմնականում կատարվել են մայրաքաղաքում: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր