211652_close_icon
views-count2443 դիտում article-date 16:13 26-11-2024

Երեկ Կարբի գյուղում «Kia Sorento»-ի և «Nissan March»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ավագ քննիչ Երոյանի կողմից պարզվել է երեկ՝ նոյեմբերի 25-ին, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների, վարորդների և արդեն ժամեր անց հիվանդանոցում մահացածի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Kia Sorento»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Էդվարդ Մ.-ն, իսկ «Nissan March»-ը վարել է Վայոց ձորի մարզի բնակիչ, 28-ամյա Արայիկ Ո.-ն:

Վթարի հետևանքով «Kia»-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Ատոմ Շ.-ն և «Nissan»-ի վարորդ Արայիկ Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Մարինե Բ.-ն ու «Nissan»-ի ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչ 56-ամյա Աննա Հ.-ն և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Լուիզա Ի.-ն տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ այսօր՝ նոյեբերի 26-ին, Լուիզա Ի.-ն հիվանդանոցում մահացել է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 25-ին ավտովթար էր տեղի ուեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել էին «Kia Sorento» և «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ին ավտոմեքենաներից դուրս էին բերել օպերատիովրեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական  ջոկատի փրկարարները՝ տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել էին պարեկները, հրշեջ-փրկարարաներն էլ հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացնում էին հերթապահություն:  

Օպերատիովորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ ևս 1 հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էր վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր