211652_close_icon
views-count12082 դիտում article-date 12:06 08-01-2023

Կողոպուտ՝ Երևանում. տուժողն ու կողոպտիչը ՌԴ քաղաքացիներ են, Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կողոպտչին ու գողոնի մի մասը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին կողոպուտ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 36-ամյա Է. Բակարովան ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգել է, որ նույն օրը, ժամը 01։20-ի սահմաններում իր տանը ոմն Արթուր իրենից բացահայտ հափշտակել է իր բջջային հեռախոսը, պլանշետը և զարդատուփը, որի մեջ եղել է բիժուտերիա, ոսկյա զարդեր, և դիմել փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հովակիմյանի գլխավորությամբ։

Մինչ Է. Բակարովան կատարվածի մասին օպերատիվ խմբին լրացուցիչ տեղեկություններ էր հայտնում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ պարզել են կողոպտիչի ինքնությունը, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 19-ամյա Արսեն Կ-ն է։ Վերջինս տաք հետքերով ոստիկանների կողմից հայտնաբերվում ու կողոպուտ կատարելու կասկածանքով տեղափոխվում է ոստիկանության կենտրոնական բաժին։ 

Ոստիկանները նրա մոտ մասամբ հայտնաբերել են գողոնը, որից հետո նրան ներկայացրել են Հայստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք  Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր