211652_close_icon
views-count36182 դիտում article-date 22:25 27-04-2019

Վաղարշապատի ոստիկանները գիշերային հերթապահության ժամանակ հանցանքի վայրում բռնել են «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերությանը պատկանող տերմինալը գողացողներին

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 26-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Աշոտ Խաչատրյանին: Ոստիկանները հայտնաբերել են նաև առանց հաշվառման համարանիշի «Opel» մակնիշի ավտոմեքենա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, երեկ՝ 04:50-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի դասակի հրամանատարի օգնական, 28-ամյա Կարեն Արշակյանը և ջոկի հրամանատարը, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի 8 հասցեում գտնվող «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության տերմինալը գողանալու պահին կանխել են գողությունը, որից հետո գողերը դիմել են փախուստի: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ առանց համարանիշի Opel-ով նշված հանցագործությունը փորձել է կատարել Ա. Խաչատրյանը, ում հետ են եղել նաև Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Գեղամ Մինասյանը և Արշալույս գյուղի բնակիչ Ռոբերտ Խաչատրյանը: Երեքն էլ հայտնաբերվել են, և ոստիկաններն ունեն կասկածներ, որ նրանց հետ եղել է նաև չորրորդ անձը, ում ինքնությունը ճշտվում է: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները տերմինալը ի պահ են հանձնել «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերությանը, Opel-ն էլ տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր