43554 դիտում
19:37 27-11-2024
ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկներն իրականացրել են «Թարմ հետքերով գտնել կինոյի տղուն» օպերացիան. «կինոյի տղան» էլ իր ձեռքով պոկեց սև «պլյոնկաներն» ու պարեկների ուղեկցությամբ տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները իրականացրել են օպերացիա, որ կրել է «Թարմ հետքերով գտնել կինոյի տղուն» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, այն վարում է մգացված ապակիներով:
Տեղում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ ճշտվում է նշված ավտոմեքենայի երթուղու վայրը ու պարեկները, գնալով այդ ուղղությամբ, Զովունի-Քանաքեռավան ճանապարհին հայտնաբերում են «կինոյի տղային»:
Տեղում պարեկների կողմից կազմվում է վարչական արձանագրություն, վարորդն էլ իր ձեռքով պոկում է սև «պլյոնկաները», ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+