4613 դիտում
10:48 23-11-2016
Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ ԱԺ պատգամավո՞ր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մամուլում երեկ լուր շրջանառվեց այն մասին, որ ի թիվս այլոց ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Գյումրիից ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվելու նաև Բալասանյանների ընտանիքի կրտսեր ներկայացուցիչներից: Բայց անակնկալն այն է, որ թեկնածուն լինելու է ոչ թե քաղաքապետի ավագ որդին գործարար՝ Միսակը, այլ կրտսերը` արտասահմաններում կրթված Խաչատուրը:
Այս լուրը թերևս այնքան էլ հեռու չէ իրականությունից, քանի որ Միսակը նախընտրել է զբաղվել արտերկրում և Հայաստանում ունեցած իր բիզնեսով և մատնացույց արել առաջին մասնագիտությամբ միջազգայնագետ, երկրորդով իրավաբան եղբորը: Հանուն հարազատ մարզից պատգամավոր գնալու գաղափարի, Խաչիկը հրաժարվել է չինական Գուանչժոում տնտեսական հարցերով գլխավոր հյուպատոսի պաշտոնից:
Բալասանյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ սա Գյումրիի քաղաքապետի հին որոշումն է: Նա քաղաքականությունում միշտ տեսել է Խաչատուրին, դրա համար էլ ուղարկել է տարբեր երկրներում կրթվելու-վերապատրաստվելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2665 դիտում
11:20 11-10-2024
Ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին
2878 դիտում
09:45 22-04-2022
Սամվել Բալասանյանի որդին Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս կնշանակվի․ «Ժողովուրդ»
2734 դիտում
09:37 18-05-2022
Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1357 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1300 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7753 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով