Արմավիրի Աղավնատուն գյուղում գտնվող նվիրաբերված անշարժ գույքը կծառայի որպես մանկապարտեզ
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 2-ի նիտում ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում, որով նախատեսվում է Արմավիրի մարզում գտնվող մանկապարտեզի կիսանորոգված շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նվիրաբերել Խոյ համայնքին:
Համայնքը նախատեսում է Աղավնատուն գյուղի Ռ. Ավագյան փողոց 11/1 փողոց հասցեում գտնվող նվիրաբերված գույքը վերանորոգել և շահագործել որպես մանկապարտեզի շենք՝ համայնքում մշակութային կյանքի զարգացման, նախադպրոցական կրթության որակի բարելավման, բնակիչների համար առավել հարմար պայմաններ ստեղծելու համար:
Այդ նպատակով սուբվենցիոն ծրագրի շրջանակում 12 ամիսների ընթացքում կիրականացվի 311 724 000 ՀՀ դրամի ներդրում, որից 95 797 200 ՀՀ դրամ կներդրվի Խոյ համայնքի կողմից։