61173 դիտում
17:07 02-11-2023
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «Կոշ»-ի գաղութում հաշվառված տղամարդը Աբովյանի եկեղեցու տարածքից գողացել էր 07-ը. նրան ու ավտոմեքենան մայրաքաղաքում հայտնաբերեցին Երևանի գնդի պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հանգուցալուծումը տվել են Երևան քաղաքի գնդի պարեկները՝ մայրաքաղաքում: Այդ օրը, ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Սահակ Ա.-ն և հայտնել, որ 5 րոպե առաջ Աբովյան քաղաքում, եկեղեցու դիմացից գողացել են իրեն պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Տեղում տուժածը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Աբովյան քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու բակից գողացել է իր կողմից կայանված, իրեն պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով ինքը կրել է 1 մլն դրամի վնաս:
Դեպքի փաստով Ոստիկանության Կոտայքի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:
Կատարված ավտոմեքենայի գողության մասին ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնը Հանրապետությունում հայտարարում է ավտոհետախուզում ու կարճ ժամանակ անց ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները «Մայիսի 9»-ի փողոցում նկատում են կասկածելի ավտոմեքենան և ստուգման նպատակով կանգնեցնում են:
Պարզվում է, որ վարորդը հանդիսանում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված Վարազդատ Հարությունյանը, ով տեղում ենթարկվում է սթափության փորձաքննության և պարզվում են որ եղել ոչ սթափ և խոստովանում է, որ «հարբած» վիճակում ինքն է գողացել ավտոմեքենան:
Վարազդատ Հ.-ն և գողացված ավտոմեքենան ներկայացվում են ոստիկանության Կոտայքի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9573 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին