211652_close_icon

Եթե աթոռ են զբաղեցնում, պարտավոր են զինվորի գործը բացահայտել․ զnհվածի մայրը՝ ՄԻՊ-ին

views-count874 դիտում article-date 12:47 02-11-2023
Tert.am-ի փոխանցմամբ՝ բանակում  խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մի քանի ծնողներն այսօր բողոքի հերթական ակցիան էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց։

Նրանց մոտեցավ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Ծնողներից մեկը ՄԻՊ-ին հիշեցրեց, որ վերջինս խոստացել էր  իրենց բարձրացրած հարցերին հետամուտ լինել։

«Որ էնտեղ վեր են ընկել, եթե աթոռ են զբաղեցնում պարտավոր են զինվորի հարցը լուծել, թող հենց առաջինը զինվորի գործը բացահայտեն։

Բոլորն են մեղավոր, ով պետք է պատասխան տա»,- վրդովվեց զոհված զինվորի մայրը։

Ծնողները հայտարարեցին, որ պատկան բոլոր կառույցները՝ թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները պարտավոր են բացահայտել իրենց որդիների սպանության հանգամանքները։

Նմանատիպ նյութեր