211652_close_icon
views-count16777 դիտում article-date 09:32 02-11-2023

Ահազանգ քաղաքացուց. տուրիստական ընկերությունը միլիոնների վնաս է պատճառել քաղաքացիներին և գործը ոստիկանությունում է

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, SHAMSHYAN.com լրատվական կայքի խմբագրություն էր զանգահարել Երևանի բնակիչ Էլիզա Գրիգորյանը, ով ցանկացավ իր դժգոհությունը հայտնել հայտնի տուրիստական ընկերություններից մեկից՝ նախկին «Lime Travel», ներկայիս՝ «Love Story»-ից:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վերջինս ասաց.

-Սեպտեմբերին «Lime Travel» տուրիստական ընկերությունից, որի հիմնադիրը Մոնիկա Եղիազարյանն է, ընկերուհուս հետ գնել ենք դեպի Եգիպտոս ճամփորդության փաթեթ, որի մեջ ամեն ինչ ներառված էր և վճարել ենք 1 անձի համար 295000 դրամ։ Վերադարձի թռիչքից 1 օր առաջ այնտեղի գիդի միջոցով իմանում ենք, որ մեր հետադարձ տոմսերը գնված չեն եղել ու մինչև վերջին պահը տուրիստական ընկերությունից ասում էին, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա։ Մեր միջոցներով շատ դժվարությամբ գնել ենք հետադարձի տոմսեր՝ անձը 85000 դրամ՝ այն դեպքում, երբ տեղ չի եղել ինքնաթիռում և ուղեկցորդների տեղն ենք նստած եղել։ Հասնելուն պես դիմել եմ ոստիկանություն և պարզել, որ շատ ու շատ մարդիկ են միլիոնների վնաս կրել։ Իմ նպատակն է մինչ դատական գործով հարցին լուծում տալը՝ հանրային դառնա խնդիրը և մարդիկ իմանան, չօգտվեն, քանի որ էջի անունը փոխել «Love Story» է դարձել և շարունակում գործունեությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր