211652_close_icon
views-count991 դիտում article-date 23:27 01-11-2023

Գազայից Եգիպտոս է տարհանվել ավելի քան 300 օտարերկրացի

Ավելի քան 320 օտարերկրյա քաղաքացիներ նոյեմբերի 1-ին Եգիպտոս են ժամանել Գազայի հատվածից տարհանվածների առաջին խմբի կազմում, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության աղբյուրները և պաղեստինցի պաշտոնյային։ Գրում է News.am-ը։

Նրանց տվյալներով, արտասահմանյան անձնագրեր ունեցողները Գազայի հատվածից հեռացել են վեց ավտոբուսով։

Եգիպտոսի պաշտոնյաները հայտնել են, որ Գազայի հատվածից Եգիպտոս է տարհանվել նաև 76 վիրավոր։

Նշվում է, որ այս փուլում տարհանման շրջանակներում մոտավորապես 500 օտարերկրացու և երկքաղաքացիություն ունեցող անձանց թույլատրվել է լքել անկլավը։ Սպասվում է, որ այս չափանիշներին համապատասխանող մարդիկ մոտ օրերս կշարունակեն լքել Գազայի հատվածը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր