211652_close_icon

Սերբիայում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 300 մարդ է տարհանվել․ կա 1 զոհ

views-count1273 դիտում article-date 23:34 15-09-2014
Սերբիայի արևելքում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել 1 մարդ։ Ինչպես հայտնել է սերբիական «Բոռ» հեռուստաընկերությունը, զոհվածըտարեց կին է Կլադովո քաղաքի Պոդվրաշկա գյուղից։ Կլադովո֊Նեգոտին ավտոմայրուղում ջրհեղեղի հետևանքով կամուրջ է փլուզվել։ Ըստ Սերբիայի ՆԳՆ արտակարգ իրավիճակների սեկտորի ղեկավար Պրեդրագ Մարիչի հաղորդման, երկրի մի շարք շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Պոդվրաշկա գյուղից մոտ 20 բնակիչ է տարհանվել, տեկիա քաղաքից մոտ 300։

Նմանատիպ նյութեր