211652_close_icon
views-count1006 դիտում article-date 22:18 31-10-2023

Սամվել Շահրամանյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հոկտեմբերի 29-30-ը Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյի, իտալացի պատգամավոր Վինչենցո Սոֆոյի և Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններին ֆրանսիական «Reconquête» կուսակցության ցանկը գլխավորող Մարիոն Մարեշալի գլխավորած պատվիրակությունը։

Artsakhpress.am-ի փոխանցմամբ, հանդիպման մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Մարիոն Մարեշալը՝ կարևորելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպումը։ Պատգամավորը շեշտել է, որ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Ադրբջանը ցանկանում է բնաջնջել հայերին ու ոչնչացնել քրիստոնեության հետքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ագրեսայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր