211652_close_icon

Եմենի հութիները միացել են Իսրայելի դեմ պատերազմին

views-count1633 դիտում article-date 20:19 31-10-2023
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ հութիներն անօդաչուներով, ինչպես նաև բալիստիկ ու թևավոր հրթիռներով մի շարք հարվածներ են հասցրել Իսրայելի տարածքին, փոխանցում է Tert.am-ը։

«Մեր զինված ուժերը բալիստիկ և թևավոր հրթիռների մեծ խմբաքանակ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում տեղակայված թշնամական տարբեր թիրախների ուղղությամբ»,- ասել է շարժման ներկայացուցիչը Al Masirah հեռուստաալիքի եթերում։

Սարիան նաև շեշտել է, որ հրթիռների և անօդաչու սարքերի արձակումը «երրորդ գործողությունն է, որն իրականացվել է հաջակցություն Պաղեստինում ճնշված եղբայրների»։

Նրա խոսքով՝ հութիները կշարունակեն հրթիռային հարվածներ հասցնել և անօդաչուներով հարձակումներ գործել այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելի ագրեսիան չի դադարել։

Նմանատիպ նյութեր