211652_close_icon
views-count691 դիտում article-date 14:35 31-10-2023

Վահե Ղազարյանն այցելել է Սյունիքի անցակետեր, որտեղ ծառայություն են իրականացնում ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայողները

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն այցելել են Սյունիքի մարզի այն անցակետերը, որտեղ պարեկապահակետային ծառայություն են իրականացնում ՆԳՆ ոստիկանության զորքերի զինծառայողները:

Ինչպես հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն՝ Վահե Ղազարյանը և նրան ուղեկցող պաշտոնատար անձինք ծաղիկներ են խոնարհել ծառայողական պրտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշաքարին:

Նրանք նաև այցելել են Սյունիքի մարզում ոստիկանության զորքերի տեղակայման վայրեր, տեղում ծանոթացել ՆԳՆ ՈԶ զինծառայողների կենցաղային պայմաններին:

Նմանատիպ նյութեր