2455 դիտում
14:25 31-10-2023
Ինձ չի հետաքրքրում լավագույնն եմ պատմության մեջ, թե ոչ․ Մեսսի. ArmSport.am
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ չի մտածում այն մասին, թե արդյոք ինքը պատմության լավագույն ֆուտբոլիստն է։
«Չգիտեմ՝ լավագո՞ւյնն եմ պատմության մեջ, թե՞ ոչ։ Սա ինձ չի հետաքրքրում, չեմ մտածում դրա մասին։ Ինձ համար նվեր է, երբ մարդիկ ասում կամ ակնարկում են, որ ես կարող եմ լինել լավագույնների թվում: Սա առանձնահատուկ բան է: Բոլորը ֆուտբոլ են խաղում։
Մանկուց բոլորը ցանկանում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ։ Երբ ինձ ասում են, որ կարող եմ լինել լավագույնների թվում, ես շատ հպարտ եմ»,- Մեսսիի խոսքն է մեջբերում Tyc Sports-ը։
Մեսսին իր կարիերայի ընթացքում 8-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»: Նախկինում նա մրցանակը նվաճել էր 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019 և 2021 թվականներին:
36-ամյա արգենտինացին անցյալ տարի հաղթել է 2022 թվականի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Կատարում։

Նմանատիպ նյութեր
1962 դիտում
18:23 04-12-2015
Լուիս Էնրիկե. Մեսի, Նեյմար, Սուարես հարձակողական եռյակը լավագույնն է ֆուտբոլի պատմության մեջ
1775 դիտում
14:12 30-08-2019
Ձեր կառավարման շրջանն Արցախի պատմության մեջ լավագույնն էր. Արայիկ Հարությունյանի շնորհավորանքը՝ Բակո Սահակյանին
Այս բաժնից
1045 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1279 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը