Մեր հարևանների հետ հարաբերությունների մեջ են թաքնված մեր բոլոր հիմնական uպառնալիքներն ու հնարավորությունները. Փաշինյան
Այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կարևոր է համարում Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ գլոբալ քննարկումից առաջ գիտակցել, որ մենք գտնվում ենք հարավկովկասյան տարածաշրջանում, ունենք 4 հարևան և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ:
«Կարևոր է Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունների բարեկամական համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Եվս մեկ անգամ արձանագրում են, որ մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու: Բայց նման ծրագրով առաջ շարժվելը բխում է Հայաստանի պետական շահերից»,- ասել է նա: