211652_close_icon
views-count33116 դիտում article-date 10:52 30-10-2023

Կոտայքի մարզում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկին պատկանող ոսկու վերամշակման արտադրամասը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 29-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 41-ամյա Համբարձում Հ․-ից, ով հայտնել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում գտնվող «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ին պատկանող ավտոպարկի տարածքից խոշոր չափի գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Առաքելյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Տեղում Համբարձում Հ․-ն հայտնել է,  որ հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժ.11.30-ն ընկած ժամանակահատվածում դարպասի փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի ավտոպարկ կոչվող տարածքում գտնվող «Լեռնային Հարստություն» ՍՊԸ-ին պատկանող ոսկու վերամշակման չգործող արտադրամաս, որտեղ տեղադրված սարքավորումների վրայից գողացել են տարբեր չափերի ու հզորությունների 44 հատ էլ. շարժիչներ, 4 հատ էլ. հոսանքի վահանակներ և պարկերով ոսկու չմշակված հումք՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պետք է պարզեն, թե ինչքան նյութական վնաս է պատճառվել գործարանին։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր