211652_close_icon
views-count25298 դիտում article-date 12:55 15-08-2019

Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի գլխավոր հաշվապահի տեղակալի ավտոմեքենան. «ծալապակասը կամ ծալապակասները» անգամ տարել են սպորտային հագուստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 14-ին, ավտոմեքենայից հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Վազգեն Ղ-ն ժամը 19։00-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում Նորք Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոցում իր վարած Toyota մակնիշի 35 OC 849 համարանիշի ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են և այնտեղից գողություն կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Վարդանյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը։ Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենայի սրահից գողացել են Վազգեն Ղ-ի ուսապարկը, որի մեջ եղել է դրամապանակ, բանկային քարտեր, գումար, սպորտային պայուսակ և սպորտային հագուստ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ ոստիկանությունը նշված դեպքը կբացահայտի, քանի որ մոտակայքում կան նաև տեսախցիկներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վազգեն Ղ-ն աշխատում է Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի գլխավոր հաշվապահի տեղակալ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր