934 դիտում
20:43 29-10-2023
Գարիկ Գալեյանի վերաբերյալ քրգործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին
«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին և առաջին դատը տեղի է ունենալու Նոր Նորքի և Ավանի առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 2-ին (հինգշաբթի օր) ժամը 15։00 -ին՝ Գյուլիքեվխյան, 20 հասցեով։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել է հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Մասնավորապես, 2022թ․ հունիսի 30-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել է որպես խմբի կազմում խուլիգանություն։ Միջադեպի ընթացքում վնասվածքներ են ստացել հենց ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում են ներկայացրել։
Նշենք, որ շշով ջուր լցնելը մարդու գլխին որպես խուլիգանություն որակելը և այդ հիմքով քրեական հետապնդում իրականացնելը կարող է նախադեպային դառնալ և Վարդավառին հաջորդող օրերի ընթացքում՝ իհարկե բացառապես ընդդիմադիր հայացքներ ունեցող և իշխանություններին քննադատող հազարավոր քաղաքացիների նկատմաբ հարուցվեն քրեական վարույթներ, և իշխանությունները կալանավայրերի սղության պատճառով ստիպված լինեն Իտալիայից պատվիրեն հարյուրավոր շարժական պատժիչ վրաններ»։

Նմանատիպ նյութեր
1138 դիտում
22:21 23-09-2023
Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին
1063 դիտում
19:16 15-07-2021
Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մակագրվել է դատավոր Ֆարխոյանին
1475 դիտում
16:02 14-06-2022
Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է. այն մակագրվել է դատավոր Լուսինե Սեփխանյանին
Այս բաժնից
2167 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1372 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
1009 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ