211652_close_icon
views-count1159 դիտում article-date 15:39 29-10-2023

Նաիրի Հունանյանի կողքի խցում փտելու եք, այլ տարբերակ չկա. Հայկ Մամիջանյան

Ո՞նց հասանք նրան, որ հայրենիքը հանձնած մարդիկ խրոխտ դեմքով խոսում են Սպարապետի ու Կարեն Դեմիրճյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին: Ախր, իրենք հենց ձեր տեսակի դեմ էին պայքարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Հետո էլ բացահայտ ասում են՝ հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի «բացահայտելու» համար 5 տարին իրենց քիչ էր. չեն հասցրել ապացույցներ հորինել, կեղծ ցուցմունքներ պոկել, բայց որ շատ նեղն ընկնեն ու հերթական դավաճանությունից ուշադրություն շեղելու հարց լինի՝ մի բան կբեմադրեն:

Ազգային Ժողովի բակում՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ հարցազրույցները լսելուց հետո այս հարցերն են մտքումս պտտվում:

Ու միշտ հանգում եմ նույն եզրակացությանը. Նաիրի Հունանյանի կողքի խցում փտելու եք՝ այլ տարբերակ չկա»:

Նմանատիպ նյութեր