211652_close_icon
views-count27651 դիտում article-date 11:39 26-10-2023

Երևանի գնդի պարեկների հերթական պրոֆեսիոնալ վնասազերծումը. կասկածյալները չկարողացան թմրամիջոցները թաքցնել պարեկներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Էդգար Գրիգորյանն ու Նարեկ Դավթյանը գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց օպերատիվությամբ չեն զիճում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցներին, որ իրենք նույնպես տիրապետում եմ ծառայությանը և կարողանում են ինչպես նախականխել ու կանխել, այնպես էլ՝ հայտնաբերել հակօրինական գործողություններ կատարողների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 24-ին ՊԾ Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվում, որ Աթենքի փողոցով երթևեկող «Skoda» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա:

ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Է. Գրիգորյանն ու Ն. Դավթյանը նկատում են այդ ավտոմեքենան և վարորդին ու ուղևորին ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանցից մեկը փորձում է դիմել փախուստի ու սպորատային կոշիկի (բոթաս) միջից փաթեթավորված ինչ-որ իր է նետում ավտոմեքենայի տակ, սակայն այդ ամենը չի վրիպում պարեկների աչքից և պարզվում է, որ այնտեղ առկա է թմրանյութի նմանվող սպիտակ փոշենման զանգված:
 
Տեսնելով, որ այլ ելք չկա, վարորդը՝ Կոտայքի մարզ բնակիչ 50-ամյա Ա. Վ.-ն խոստովանում է, որ դա թմրամիջոց է և ավտոմեքենայում էլ կա «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Ա. Վ.-ն և նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Գ. Հ.-ն տեղափոխվում են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով սպորտային կոշիկի միջից թմրանյութ նետողը եղել է Գ. Հ.-ն: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր