211652_close_icon

Հայկ Մարությանը զբաղվածության պատճառով չի եկել նիստին. Իզաբելլա Աբգարյան

views-count1096 դիտում article-date 10:58 26-10-2023
Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, չէր եկել ավագանու արտահերթ նիստին:

Նույն խմբակցությունից Իզաբելլա Աբգարյանը լրագրողներին հայտնեց, որ Հայկ Մարությանը երկրում է, բայց այս պահին զբաղված է, իսկ խմբակցությունն ամբողջ կազմով ներկա է:

«Արտահերթ նիստ է, կարծում եմ՝ նիստի ընթացքից կհասկանաք ինչ է լինելու»,- հավելեց նա:

Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում փոխքաղաքապետների ընտրության հարցն է:

Նմանատիպ նյութեր