Երևան-Գյումրի գնացք մտնելիս հերթ է գոյացել, եղել է հրմշտոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իզաբելլա Աբգարյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
Էքսպրես. Ամբողջ գնացքից բացում են ՄԻ ԴՈՒՌ, որովհետև … հսկիչը մի հոգի է։
Կողքի դռների մոտ հերթ կանգնած մարդիկ զայրացած հետո հրմշտվում են, ընկնում ռելսերի վրա
Ոնց որ կոտորածից փախեփախ լինենք, ոչ թե մեկնենք մեր սիրելի քաղաք…»:
Դրանից հետո ավագանու անդամը մեկ այլ գրառմամբ գանգատվել է, որ գնացքում բոլորը խոսում են բարձր, և չկա ցածր խոսելու տարրական մշակույթ: