Ռուսաստանը շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց էական տեղաշարժ դեռևս չկա. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ ՝ հակամարտության կարգավորման հարցում նրանց օգնելու համար, սակայն որևէ էական տեղաշարժ դեռևս չկա: Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Ստույգ փոխըմբռնում դեռ չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք առաջընթաց կա Մոսկվան որպես խաղաղության ծրագրի պատրաստման հարթակ օգտագործելու ռուսական առաջարկի հարցում։
Հիշեցնենք, որ այսօր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է՝ Փաշինյան-Ալիևի հանդիպումը, որը նախատեսված էր հոկտեմբերի վերջին Բրյուսելում, չի կայանա ժամանակի սղության պատճառով։