211652_close_icon
views-count1904 դիտում article-date 08:13 11-12-2015

Արա Աբրահամյանի հայաստանյան շփումները դեռևս լուրջ արդյունք չեն տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին մեկ ամսում Հայաստանում բազմաթիվ քաղաքական և հասարակական ակտիվ գործիչների հետ է հանդիպել՝ փորձելով նրանց համոզել, որպեսզի դառնան իր կուսակցության, թիմի անդամ: Այնուհետև թերթը հավելում է. «Սակայն գործիչների մեծ մասը նրան մերժում կամ էլ, առնվազն, խուսափում է համաձայնություն տալ: Բոլորը հիմնականում մեկ հիմնավորում են բերում՝ վստահության պակասը: Այլ կերպ ասած, Արա Աբրահամյանի հայաստանյան շփումները դեռևս լուրջ արդյունք չեն տվել: Ուստի առավել հավանական է, որ Արա Աբրահամյանի միակ հույսն այդպես էլ կմնա ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ միավորվելը: Իհարկե, այս մտադրության մասին կողմերը նախընտրում են լռել, քանի որ շատ լավ գիտակցում են, որ այդ դեպքում, Հայաստանում դժվար կլինի գոնե մեկ մարդու գտնել, որը Արա Աբրահամյանի հետ որևէ հույս կապի: Բայց այսօր արդեն ակնհայտ է, որ, ի վերջո, նրանք միասին են 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու»:

Նմանատիպ նյութեր