211652_close_icon
views-count7138 դիտում article-date 14:02 25-10-2023

Գյումրիում 45-ամյա կինը սպառնում է ինքնասպան լինել․ նա բողոքում է անցանկալի մեկնաբանություններից ու ոստիկանների անգործությունից. Aravot.am

Aravot.am-ը հայտնում է, որ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Գյումրու «Մուշ» թաղամասի 45-ամյա բնակչուհիներից մեկը՝ հայտնելով, որ ինքը գտնվում է Գյումրու գլխավոր՝ 50-ամյակի կամրջի մոտ ու պատրաստվում է ինքնասպանություն գործել։

Կինը պարզաբանել է նաև, որ նման քայլի գնալու պատճառն այն է, որ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները չեն զբաղվում իր ահազանգով։ Ոստիկանները պարզել են, որ կինը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգելու պահին գտնվել է ոստիկանության Մուշի բաժնի վարչական շենքի դիմաց։ Նրան հրավիրել են բաժին, սակայն կինը հրաժարվել է հաղորդում ներկայացնել։

Նա  հայտնել է, որ որդին մասնակցել է «Ես կամ» հաղորդաշարին, որից հետո տեսանյութի տակ անցանկալի մեկնաբանություններ են գրել։ Ինքն էլ զանգահարել է  ոստիկանություն՝ պահանջելով գտնել գրողին, այլապես կդիմի ինքնասպանության։

Գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողի կողմից նշանակվել է ծառայողական ստուգում։

Նմանատիպ նյութեր