211652_close_icon
views-count4723 դիտում article-date 21:50 28-09-2023

Գյումրիում կինը փորձել է ինքնասպան լինել՝ վախենալով պատերազմ սկսվելու վտանգից. aravot.am

Aravot.am-ը գրում է. Երեկ Գյումրիում արտառոց դեպք է գրանցվել․ Անի թաղամասի բնակչուհիներից մեկը մկնդեղ է խմել ՝ փորձել վեջ դնել իր կյանքին։ Այնուհետ նա «սուր էկզոգեն թունավորում մկնդեղից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գյումրի բժշկական կենտրոն։

 Օպերատիվ խմբին կինը հայտնել է, որ «երեկ տանը գտնվելով միայնակ՝ ժ.09.00-ից մինչև ժ.10.00-ն ընկած ժամանակահատվածում ենթադրելով և վախենալով հնարավոր պատերազմ սկսվելու վտանգից, կյանքին վերջ տալու նպատակով տանը խմել է մկնդեղ»: Կինը հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։

Գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

 

Նմանատիպ նյութեր