slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ մի քանի տոննա դիզվառելիքով բեռնված Mercedes բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր, ճանապարհը երկկողմանի փակվել էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ մի քանի տոննա դիզվառելիքով բեռնված Mercedes բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր, ճանապարհը երկկողմանի փակվել էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count46384 դիտում article-date 10:35 25-10-2023
Այսօր հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 01․30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Սեդրակ Բ․-ն իր վարած Mercedes մակնիշի՝ դիզվառելիքով բարձված բեռնատարով Շինուհայր-Կապան ավտոճանապարհի 54 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է, և սկսվել է դիզվառելիքի արտահոսք։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանշինի աշխատակիցները։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հ․Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը և տեղափոխում էր մի քանի տոննա դիզվառելիք։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր