211652_close_icon
views-count1411 դիտում article-date 20:58 24-10-2023

Թուրքիան օգնություն է ուղարկել Գազա

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ Անկարան հումանիտար օգնությամբ բեռնված 4 ինքնաթիռ է ուղարկել Գազա։ Տրամադրվող օգնությունն ուղարկվել է Եգիպտոս, որտեղից ցամաքային ճանապարհով կտեղափոխվի Գազա։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Առողջապահության նախարարի խոսքով՝ Գազա է ուղարկվել գեներատորներ, որոնք կապահովեն անխափան էլեկտրաէներգիա, բժշկական սարքեր, պարագաներ, դեղորայք, սնունդ, տակդիրներ, հիվանդների և վիրավորների կարիքները բավարարող այլ անհրաժեշտ պարագաներ։

Միևնույն ժամանակ Քոջան նշել է, որ Թուրքիան Պաղեստինի ժողովրդի կողքին է և հավելել․ «Թուրք ազգի անունից ուրախ ենք հանդես գալ նման պատասխանատվությամբ։ Այս մարդասիրական պատասխանատվությունն այսքանով չի ավարտվում, այն կլինի շարունակական»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Կարմիր մահիկի և Թուրքիայի պաշտպանության նախարարության և Աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) համագործակցությամբ ռազմական ինքնաթիռով մարդասիրական օգնություն էր ուղարկվել Գազա։

Նմանատիպ նյութեր