211652_close_icon
views-count1645 դիտում article-date 22:37 13-10-2023

Թուրքիան մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա

Թուրքիայի Կարմիր մահիկը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության և Աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) համագործակցությամբ ռազմական ինքնաթիռով մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազա։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ սննդի ծանրոցները և առաջին անհրաժեշտության պարագաներով բեռնված ինքնաթիռը վայրեջք է կատարել Եգիպտոսում, որտեղից էլ կուղարկվի Գազա։

Եգիպտոսում այսօր սպասվում է նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հանդիպումը։ Հանդիպան ընթացքում կողմերը կքննարկեն պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը։

Հիշեցնենք, որ հակամարտության սրման նոր  փուլից ի վեր Թուրքիան ակտիվ դիվանագատիական աշխատանքներ է տանում և նույնիսկ կողմերին միջնորդական առաքելության առաջարկով է հանդես եկել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, պատանդների ազատ արձակման հարցում ներգրավված է նաև Թուրքիան։ 

Նմանատիպ նյութեր