Թուրքիան 17 տոննա բժշկական օգնություն կուղարկի Գազա
Թուրքիան պատրաստվում է 17 տոննա բժշկական օգնություն ուղարկել Գազայի հատված: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Վերջինս հայտարարել է, որ պետք է «օդային կամուրջ» հաստատել Գազայի հետ:
Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների՝ հուլիսի 7-ին Իսրայելի օդուժի հարվածներից զոհվել է 1062 պաղեստինցի, նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել: Իսրայելի տվյալներով՝ այդ ժամանակահատվածում սպանվել է իսրայելցի 43 զինվոր: