«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։