211652_close_icon
views-count1829 դիտում article-date 13:02 29-07-2022

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:

Ներկայում հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

Ընձառյուծին կարելի է հանդիպել հետևյալ վայրերում`
Լայնատերև անտառներում և նոսրանտառներում,
Լեռնային տափաստաններում,
Մերձալպյան մարգագետիններում,
Ալպյան մարգագետիններում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր