211652_close_icon
views-count955 դիտում article-date 09:11 24-10-2023

Միրզոյանն ու Բայրամովը բանակցություններ են վարել Թեհրանում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը զրուցել են Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարեկամության ճանապարհին արված քայլերից մեկն է։ Հանդիպման շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները զրուցելու հնարավորություն են ունեցել։ Այս հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատմանը»,- հայտարարել է Աբդոլլահիանը։

Նմանատիպ նյութեր