ՔՊ-ականները Տավուշում արտաքին ու ներքաղաքական հարցեր են քննարկել
«ՔՊ» խմբակցության ներկայացուցիչները այցելել են Տավուշի մարզ։ Այդ մասին հայտնում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը․
«Այսօր գործընկերներիս հետ այցելեցինք Տավուշի մարզ, հանդիպեցինք Բերդի, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի կուսակցականների հետ, քննարկեցինք օրակարգային, արտաքին և ներքաղաքական հարցեր»,- գրել է նա։