Բակո Սահակյանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչների հետ քննարկել է արտաքին և ներքաղաքական հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին։
Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։
Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման քննարկումները, որոնք դարձել են ավանդական։
Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։