1585 դիտում
09:24 21-10-2023
«Ինչ ուզում ես կայացրու, թքած ունեմ քո որոշման վրա». Սուրեն Մանուկյան. Aravot.am
«Բա որ ասում եմ՝ դերասանություն է, թատրոն է, տեսեք: Քեզ ինչ ասում են, էն ես անում, ինչ ուզում ես կայացրու, թքած ունեմ քո որոշման վրա, հանցագործներով հավաքվել եք, որոշում եք, թե ես հանցագործ եմ»,- այսօր Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում անցկացվող դատական նիստը նախագահող դատավոր Սերժ Ռուշանյանի որոշմանն այսպես արձագանքեց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը:
Իսկ դատավոր Ռուշանյանն այսօր որոշեց Սուրեն Մանուկյանին ևս 3 ամիս թողնել անազատության մեջ: Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին: Առեւանգման գործով բացի նախկին պատգամավորից անցնում են նաեւ Արմեն Քամալյանը, Թաթուլ Պողոսյանը, Մուրադ Մուրադյանը։
«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ տուժողներ Գրիշա եւ Խաչատուր Քոքոբելյաններն իրենց ցուցմունքներում նույնիսկ նշել են, որ գույքային վնաս չեն կրել։ Ստացվում է այնպես, որ Խաչատուր ու Գրիշա Քոքոբելյանները նշում են, որ վնաս չեն կրել, սակայն մեղադրող կողմն ու տուժող կողմի լիազոր ներկայացուցիչը գույքային պահանջ են ներկայացնում, ինչը բավարարվում է դատարանի կողմից, մի քիչ անհասկանալի է: Ես գտնում եմ, որ սա այն դատարանը չէ, որ կարող է անկողմնակալ դատավարություն իրականացնել, քանի որ բոլոր հիմնավորումները հիմնված են ստի ու կեղծիքի վրա: Այսինքն՝ հետեւությունների հիմքերն ունեն կանխակալ ու սխալ ենթադրություններ, որոնք դատավարության ընթացքում պետք է ապացուցել» ,- նման հայտարարությամբ հանդես եկավ Սուրեն Մանուկյանը:
Նա նաև պնդեց, որ դատարանը պետք է ինքնաբացարկ հայտնի:

Նմանատիպ նյութեր
55588 դիտում
15:23 17-02-2017
Յանա Եգորյան. Թքած ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ խնդիրներ ունեն
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը